05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

2-րդ նախագահի հետ համաձայն եմ, հնարավոր է, սակայն դրա հետ կան մի քանի նախապայմաններ. Արմեն Աշոտյան

2-րդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, 3 հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցի ընթացքում, խոսելով բանակցային գործընթացի մասին, ասաց, որ Արցախի հարցի վերաբերյալ  բանակցություններում տրամաբանության թելը կտրվել է։ Ըստ Քոչարյանի՝  մեր դիրքորոշումը մշտապես եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի դիրքերից, և հայտնի չէ, թե այսօրվա իշխանությունը արցախյան հարցի կարգավորումը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, […]

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը. Նարեկ Սամսոնյան

Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը, իմ շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնելու է Ռուբեն Մելիքյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: «Էն որ ասում էինք թեժ աշուն նաև սա նկատի ունեինք էլի: Դատական նիստերը սկսվելու են սեպտեմբերից: Հ.Գ. Ի դեպ այսօր դատարանի դիմացից այս նկարում, պարոն Մելիքյանն ի սոլիդարություն իմ՝ բաց տարածքներում […]

Փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է

Մարինա Պողոսյանի դիմումի հիման վրա փաստաբան Երվանդ Վարոսյանի նկատմաբ փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթով որպես պատասխանողի ներկայացուցիչ ներգրավվել էր «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Այս մասին հայտնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։ Նրանց փոխանցմամբ՝ երեկ կայացած նիստում, լսելով կողմերի հիմնավորումները, ՓՊ խորհուրդը կայացրել է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումը։

Կողբացու այս հատվածը պետք է պահել ցուցանմուշ, թե ինչ տեսք է ունեցել փաշինյանական պոպուլիզմը․ Ֆարմանյան

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է: Դիմագիծ, որտեղ առաջնայինը ժողովրդի այսրոպեական էմոցիաներին տիրելն է, նրան ֆռռացնելն ու այսօրվա ասածը 24 ժամ հետո մոռանալը: Լրիվ մոռանալը: Ճտիկով մոռանալը: Եզնիկ Կողբացու փողոցն է Երևանում: Երևի կհիշեք, ժամանակին Նիկոլը հերթական անգամ մտավ live, ու աշխարհի հայությանը […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է […]

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Հիշեցնենք`«Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկելու ու տանջելու փաստով հարուցված քրեական գործով 6 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը

ՀՅԴ կրթության հանձնախումբը՝ առարկայական չափորոշիչների մասին

2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված` ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված`  հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղիք է տալիս մի շարք մտահոգությունների։ Այս հարցին անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումը։ […]

«Շնորհակալ ենք ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած վստահության համար». Տավուշի թեմը շնորհավորել է գեներալ Խաչատուրովին

Այսօր հաղթանակած բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան օրն է։ «Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։ Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։ Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վստահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է […]

Նոր օրենքով ՀՌՀ դառնում է գրաքննիչ ու դատավոր. «Մեդիա պաշտպան»

Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այդ մասին ասվում է «Մեդիապաշտպանի» հայտարարությունում: Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի