Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Արսեն Թորոսյան
Հայաստանի առողջապական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ «Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, […]




































