01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն, BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին իշխանությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին։

Նա ընդգծել է, որ դրանով զբաղվում են դատավորները,  քննիչներն ու դատախազները։

Հոդվածում նշվում է, որ վերը նշվան այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեծ աղմուկ բարձրացրած գքրեական գործերը վարում են Հատուկ քննչական  և Ազգային անվտանգության ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից և հաշվետու են նրան։

«Ավելին, համացանցում հայտնված՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային գաղտնալսումը ցույց է տալիս, որ այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշումը ընդունել է հենց Փաշինյանը», – նշվում է հոդվածում։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ