Հասարակության համբերությունը սպառվում է․ «Հրապարակ»
․ «Հասարակությունն օր-օրի ավելի պահանջատեր ու անհամբեր է դառնում։ 2 տարի առաջվա սիրուց ու հանդուրժողականությունից համարյա ոչինչ չի մնացել։ Այսօր գրեթե չեն լսվում լատինատառ կոչերը՝ թողեք՝ թող աշխատեն։ Իսկ 2 տարի առաջ մեր յուրաքանչյուր քննադատական խոսքին ի պատասխան՝ այդ հանդիմանությունն էինք լսում։ Երիտասարդ հեղափոխականների հանդեպ անզուսպ սեր եւ հավատ կար, նրանց գործելու քարտ-բլանշ էին տվել։ […]





































