15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Առաջնորդները կոչ են արել Իսրայելին չթիրախավորել Ռաֆահը. /Տեսանյութ/

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի առաջնորդները նախազգուշացրել են Իսրայելին, որ Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի վրա հարձակումը «վտանգավոր հետևանքներ» կունենա։ Նրանք համատեղ կերպով հայտարարել են, որ դա «միայն ավելի շատ մահ ու տառապանք կբերի» և «կսրի տարածաշրջանային էսկալացիան»։ ԱՄՆ-ն նույնպես նշել է, որ դեմ է Ռաֆահի վրա ցանկացած հարձակման, որտեղ ապաստան են գտել ավելի քան 1,5 միլիոն […]

Հանդիպեց Նիկոլը, շահեց Ալիևը

Բրյուսելյան հանդիպման ստվերները Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի: Առաջ անցնելով՝ ասեմ, որ չեմ հավատում, թե հանդիպումը միայն այն էր, ինչ մեզ հրամցրեցին. համատեղ հայտարարության և բրիֆինգին հնչեցրած կոնտենտը չափից ավելի «էժան» […]

Ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը. /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 50,000 ցուցարար է հավաքվել  Երուսաղեմում Քնեսեթի շենքի մոտ այսօրվա զանգվածային ցույցին մասնակցելու համար, որը նվիրված էր  Գազայում մնացած 133 պատանդների գերության վեց ամսին: Սակայն կազմակերպիչները հայտնել են, որ Թել Ավիվում բողոքի ցույցին մասնակցել է 100,000 մարդ: Նշենք, որ ցույցերը վերջինն էին հակակառավարական բազմահազարանոց ցույցերի շարքից, որոնք պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը, քանի […]

Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարի սկզբին , բայց հիմնովին վերակառուցվել է 2018 թվականին։ Գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառում (հետագայում Խաչեն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանում։ 2023 թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1609 թվականին։ Կառուցման թվականը արձանագրված է եղել եկեղեցու բարավորին, որը տեսել և […]

Հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերի վրա. /Տեսանյութ/

Հութիները պնդում են, որ վերջին 72 ժամվա ընթացքում Կարմիր ծովում հարձակում են գործել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի նավերի և ամերիկյան ռազմանավերի վրա։ Եմենում հութիների ուժերն ասում են, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ ուղղված բրիտանական նավի և երկու իսրայելական նավերի վրա, որոնք շարժվում էին դեպի իսրայելական նավահանգիստներ, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող մի շարք […]

Տեր Շավարշ քահանայի քարոզը. /Տեսանյութ/

Սբ. Զատկին հաջորդող կիրակի օրը տոնվում է Կրկնազատիկը կամ Նոր կիրակին: Այս տարի այն զուգադիպեց մեկ այլ կարևոր տոնի հետ՝ Ավետումն Սբ. Աստվածածնի (Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի) հետ, որը միշտ նշվում է ապրիլի 7-ին: «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»,- գրում է Ղուկաս Ավետարանիչը (Ա 42-43):

Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին պատրաստ կլինի օգոստոսի 8-ին. /Տեսանյութ/

Էլեկտրական մեքենաների արտադրության Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության երկար սպասված, լիովին ավտոմատացված տաքսի ծառայությունը կհայտնվի այս ամառ։ «Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։ Հիշեցնենք , որ Մասկը ռոբոտատաքսու վերաբերյալ նմանատիպ խոստումներ տվել էր հինգ տարի առաջ՝ Tesla-ի ներդրողների օրվա ժամանակ, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի […]

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, սա իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է: Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել: Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի