05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ. ՊԲ-ն մեկը խոցել է

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ», – նշել է Ստեփանյանը։

Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում և այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա. Սուրեն Սահակյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է ունեցել, հանդիպումից հետո «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հանդիպմանն արտախորհրդարանական ուժերը ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը:  Հարցին, թե «Քաղաքացու որոշում» կուսակցութունը ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ճանաչել Արցախի անկախությունը, Սուրեն Սահակյանը նշեց. «Մենք կուսակցության […]

Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը չի լինլու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Քաղաքական ուժերին հրավեր էր, թեման Արցախում ռազմական գործողություններն էին, կառավարությունում վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել: Հարցին՝ արտահայտված տեսակետները համընկնու՞մ էին, թե՞ ոչ՝ Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ՝ պետք է հարցնեք իրենց: Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը […]

«Չէ, չէ, ինչ որոշում». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից

Արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։  «Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված», – ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց՝ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ։  «Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին […]

Հայաստան հիմնադրամը հավաքել է 100 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ «Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։ Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝ –      Հիմնադրամի […]

Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ ազգային անվտանգության հաշվին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով մեծ հարված են հասցնում մեր զինված ուժերին, ըստ այդմ՝ մեր ազգային անվտանգությանը։ Աշոտ Փաշինյանին պետք չէ թիրախավորել, այստեղ խնդիրը Աշոտը չի, այլ իր անունը շրջանառության մեջ մտցնողները։ Եթե Աշոտը սխրանքներ է […]

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ, բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.   «Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:    Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող […]

Արժանապատիվ մեռնելու համար էլ հարկ է արժանապատիվ ապրել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք չգիտի իր մեռնելու օրը, էն լույս տղերքը՝ հաստատ չգիտեին եւ կյանք էին մտել երկար ապրելու, սիրելու, սիրվելու, զավակներ ունենալու եւ մինչ խորը ծերություն ապրելու հավատով… Դե, իսկ էն մարդիկ, որ դեռ ապրում են, հաստատ՝ մի օր մեռնելու են եւ էն աշխարհում գուցե […]

Պետք է հարվածել Բաքու-Ջեյհան նավթամուղին

Ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմը բացայտ խախտեց հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Արցախում երեքօրյա հումանիտար զինադադար հաստատելու մասին համաձայնությունը… Խելագար Իլհամի երազանքների ապացույց ունենալու նպատակով թուրք-ազերիական ահաբեկիչները զինադադարի հաստատումից մի քանի րոպե անց նախ դիվերսիոն ներթափանցման փորձ էին իրականացրել Հադրութում, որը խայտառակ ձևով տապալվեց, իսկ երեկոյան էլ սաստիկ հրետակոծության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի