05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է․ Արցախի նախագահ

Հարգելի ՛ հայրենակիցներ Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:   ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ԱԺ նախագահը Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։  

Մեծ ախպոր նման էր Մխոն

Հոկտեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին 20-ամյա Մխիթար Գալեյանին: Վերջինս զոհվել է Արցախի Հանրապետության սահմանը պահելիս՝ առաջնագծում՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը, պատմում է Իրավունքը։  Արաբկիրցի հերոսն առավել հայտնի է որպես «Դուխավիկ Մխո»: Դասընկերուհիներից մեկի խոսքով` Մխիթարը դեռ վաղ դպրոցական հասակից շատ քաջ էր: «Փոքր տարիքում Մխոն մեծ մարդու նման մտածում էր: Երևի մեզանից ավելի […]

2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում, փոխանցում է ermenihaber.am-ը։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ […]

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ զինվորների անվան տակ գումար շորթելու համար

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։ Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ մասնակցություն չունեն, […]

«Չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես․․․ »․ Կարեն Ասլանյանի հուզիչ գրառումը

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ընկերոջ լուսանկարն ու գրել. «Հերոս ջան, չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես, որ շաբաթը մեկ չես զանգելու ու ասես` ո՞ւր ես կորել, այ ախպեր, զանգում եմ, վերցրու: Իմ մանկության ընկեր, իմ դուխով ու լավ ախպեր, չեմ կարող բառերով ասել քո լավ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ. Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ. Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ. Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ. Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ. Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ. Պողոսյան Սարգիս Գարեգինի, […]

Վարչապետն Արցախի հարցով մոտ ապագայում կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ ֆորմատով է լինելու վարչապետի խոսքը, իսկ հարցին՝ վարչապետի խոսքը, մասնավորապես, ինչի՞ն է վերաբերելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն ինչին, մեր հասարակությունը […]

«Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի