02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն։

Թշնամին հասավ Խուդաֆերին ու դրանից հետո նոր «լրագրողը» հասկացավ, որ վիճակը օրհասական է, ու իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում զոմբիացած զանգվածների հետ գործ ունենալ, այն նույն զանգվածների, ում «լրագրողը» մի քանի տարի միֆերով էր կերակրում։

Թշնամին հասավ Հայաստանի հետ սահմանից 8 կիլոմետր հեռավորության վրա, և այդ ժամանակ նոր «ռուս սահմանապահի մասին» հիշեցին ու հասկացան, որ մեր տարածաշրջանի համար պայքարում են Թուրքիան և Ռուսաստանը, և որ ՌԴ-ի հետ ռազմական դաշինքը մերժելը նշանակում է թուրք-ադրբեջանական կցորդ լինել։

Ուղղակի ուզում եմ պարզ լինի, որ անմեղսունակությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել…

Բենիամին Մաթեւոսյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ