05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,-գրել է նա: Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 […]

Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարեւոր առաջարկություն. Արգելափակել ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերում հակահայկական թուրքամետ օգտատերերի էջերը Հայաստանի եւ Արցախի տարածքում։ Սա պետք է արվեր դեռ սեպտեմբերի 27-ից, բայց հիմա էլ ուշ չէ ։ Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ»:

Խորհրդարանը լուրջ անելիք ունի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանը լուրջ անելիք ունի։ Դեռեւս 2017 թվականի աշնանը, Ապրիլյան պատերազմից հետո, առերեսվելով թռչող մարդասպան ռոբոտներին, դրանց չկարգավորվող արտադրության, վաճառքի ու օգտագործման սպառնալիքները կանխազգալով, հեղինակել էի կարեւոր քաղաքական բանաձեւ, որը հայկական պատվիրակության անունից հաջողեցինք անցկացնել Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ( EURONEST PA )։ Բանաձեւն ընդունվեց 2017 թվականին […]

Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

Բաքուն պատրաստ է Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն։ «Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», – ասել է նա։

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները՝ Նիկողոսյան Տարոն Թադևոսի, ծնվ. 1992թ. Շահնազարյան Ասատուր Սուրենի, ծնվ. 1996թ. Մկրտչյան Հայկ Արամի, ծնվ. 1997թ. Մահտեսյան Հրաչ Վարուժանի, ծնվ. 2001թ. Սահակյան Պավել Միրանի, ծնվ. 2000թ. Ըռքոյան Մանվել Դարվինի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Արթուր Միսակի, ծնվ. 2001թ. Ղուզանյան Գևորգ Յուրայի, ծնվ. 2001թ. Տիգրանյան Արթուր Սերոբի, ծնվ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի