02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քաղաքական ղեկավարությունը պետք է հեռու մնա զինված ուժերից։ Հանգիստ նստել ազգային ժողովներում և կաբինետներում, ցանկալի է զինվորական համազգեստով, այլ ոչ Արմանիի, Գուչչիի

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը Ֆեյսբուքի հանրագրում ասում է (հատված)․ Ավարտում ենք պատերազմի երկրորդ փուլը, այն բանից հետո, երբ տապալվեց բլիցկրիգը, բոլոր ուղղություններով իրավիճակի հանդեպ հուսալի վերահսկողություն ձեռքբերվեց՝ ներառյալ թիկունքում թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի հանդեպ։ Այո, վերջիններս իներցիայով դեռևս փորձում են օպերատիվ խնդիրներ դնել, բայց, կարծում եմ, արդեն գիտակցել են, որ ի զորու են […]

Հերոսական մարտեր՝ Թաղավարդի համար. բժշկի աշխատանքը մարտի դաշտում (ԱրցախTV)

Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: «ԱրցախTV»-ի նկարահանած ռեպորտաժն է մարտական գործողությունների մասին: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաներn ամուր են կանգանած. տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները:

Թշնամին հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին հայտնել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել: Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։ Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և […]

Հատուկջոկատայինները Նախիջևանից քաղաքացիական ուղևորատար օդանավով տեղափոխվում են «մայրցամաքային» Ադրբեջան

Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում: Լուսանկարները հրապարակել է «Ռազմինֆոն»: «Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը: Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի