Մեզ ոչինչ չի հաղթի, չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի․․․ /տեսանյութ/
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ […]
Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները կենտրոնացած են […]
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին»։
























