09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։ 1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը: Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և […]

Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել․ Իվետա Տոնոյանը հերքում է

ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, […]

«Քաղաքապետը որոշել է, որ այդ մեծ ավտոբուսները պետք չե՞ն․ այդ ինչպե՞ս որոշեցին, աչքաչափո՞վ». Ռուսլան Բաղդասարյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ դեռևս ապրիլի 28-ին հայտարարված 100 ավտոբուսների մրցույթը չի կայացել։ Նա նաև նշել էր, որ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս մանրամասն է, որպեսզի նեղացնի մրցույթի մասնակիցների շրջանակը՝ այն գրվել է մեկ ընկերության՝ «ГАЗель City» միկրոավտոբուսի չափորոշիչներին համապատասխան: Դավիթ Խաժակյանի ասուլիսից հետո Երևանի քաղաքապետի խոսնակ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 075 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 197-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 38 631 (+275)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1153 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 884 (+3), այլ պատճառներով՝ 269 (+1): Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհվորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: 1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու […]

1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից. Փաշինյան

1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,-նշել է նա:

Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական եւ միջազգային […]

«Աշխարհազորը կարող են օգտագործել շենքեր շրջափակելու, ցույցեր ցրելու համար, ինչը զինուժի կիրառում չի համարվի. Օրենքով պետք է դա արգելել». Արտակ Զաքարյան

Օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ դրեց «Պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի դեպքում գործելու է աշխարհազորը, որը կազմված է լինելու մինչև 70 տարեկան անձանցից, և նրանց  զենքն ու սպառազինությունը կոնկրետ բնակավայրում բաժանվելու են աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց, եթե մարտական գործողություններ  սկսվեն: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ […]

Անկախության տոնը՝ առանց ընդդիմադիրների․ խնջույք է նախատեսված․ «Հրապարակ»

«Այսօր Արցախի անկախության 29-րդ տարեդարձն է, այդ կապակցությամբ, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ միջոցառումներ չեն անցկացվի։ Ամեն տարի Արցախի անկախության օրը նշվում էր մեծ շուքով։ Տոնին ավանդաբար մասնակցում էր ոչ միայն Արցախի էլիտան, այլեւ Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնում՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Այս տարի տոնախմբություններ չեն կազմակերպվել՝ համավարակով պայմանավորված, թերեւս կլինեն արարողակարգային թեթեւ միջոցառումներ, սակայն […]

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Արցախի անկախության տոնի առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին: Ռոբերտ Քոչարյան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի