02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով: Զոհեր կան

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ:

ՌԴ ԱՀԾ-ն տվյալներ է ստացել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ, այդ թվում՝ գործընկեր հատուկ ծառայություններից. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում: «ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», – ասել է Նարիշկինը: […]

Շտապ արյուն է անհրաժեշտ է. Արյունաբանական կենտրոն

Շտապ արյուն է անհրաժեշտ է, հայտնում են «Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն» ֆեյսբուքյան էջում: Անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) «Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00», – հայտնում […]

Դժոխքի ձոր։ Բերձորի հարակից անտառներում թշնամու ուժերի ոչնչացումը /տեսանյութ/

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի