08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Դա աբսուրդ է, դա խեղկատակություն է պարզապես». Վահրամ Բաղդասարյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Լրիվ իրավաչափ է այսօրվա որոշումը և իրավաբանական, ես գոհ եմ մոտեցումներից»,- այսօր կեսօրին դուրս գալով ԱԱԾ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, մասնավորապես՝ իր և Աշոտ Մինասյանի հեռախոսազրույցի առնչությամբ, Բաղդասարյանն ասաց.

«Ես այդ օրը մի քանի տասնյակ խոսակցություններ եմ ունեցել, պարզապես չեմ կարևորել, որ ֆիքսեմ, թե ինչ, բայց պարզաբանվեց, որ տարբեր խոսակցություններ են կպցված իրար, և այլն: Ես որևէ բան հեռախոսով թաքուն չեմ խոսում, դրա համար բաց կապով եմ խոսում, ես թաքցնելու ոչինչ չունեմ և նույնը դատարանում եմ ասել»:

Լրագրողի հարցին՝ Աշոտ Մինասյանը ձեզ ասե՞լ է՝ մարդ չունե՞նք, որ մտնի իր անվտանգության աշխատակիցների մեջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.

«Դրանք նախաքննական գաղտնիքներ են, այդ ամենը կպարզվի, պետք չէ դրա մասին մանրամասնել, բայց իրենք բոլորը հասկացան, որ Աշոտ Մինասյանի հետ ես ծանոթացել եմ, երբ ոստիկանությունը մեզ բերման է ենթարկել, և պատկերացնո՞ւմ եք, մենք առաջին անգամ ծանոթանալով՝ օպերացիա ենք կազմակերպել Նիկոլին խփելու համար, և բաց կապով այդ օպերացիան մշակում եմ, որից հետո ասում եմ՝ 2-ից հետո գնում ենք 17 կուսակցությունների հետ հավաքվելու, և այնտեղ էլ ասենք, թե Նիկոլին ոնց ենք խփելու, դա աբսուրդ է, դա խեղկատակություն է պարզապես»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ և կալանավորելու միջնորդությունն էլ մերժեց։

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ