09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել

Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այսօր հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը: Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով:  Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: […]

Հեղափոխությունից հետո սպասում էինք, որ դատական համակարգում զարգացումներ կլինեն, սակայն հետընթաց արձանագրվեց. Թամարա Յայլոյան

Սպասում էինք, որ հեղափոխությունից հետո դրական զարգացումներ կլինեն դատական իշխանության բնագավառում, բայց հակառակը տեղի ունեցավ, հետընթաց արձանագրվեց, «Գյումրին այսօր» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը։ Նշենք, որ քննարկումը հրավիրել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն նվիրված է Գյումրու օրվան։ «Դատական պրոցեսները տարիներով ձգձգվում են, մարդիկ չեն կարողանում իրենց խախտված իրավունքների լուծումը գտնել։ Կարծում եմ, որ դատարաներից […]

Գրեթե ամեն ինչ՝ երեսուն տարվա մասին

Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, և ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։ Սա, մեղմ ասած,  ճշմարտությանը չի համապատասխանում։ […]

Տնտեսության փոխկապակցված շղթայի կամ այլ խոսքով՝ մի շիշ արաղ խմել-չխմելու մասին․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսության փոխկապակցված շղթայի կամ այլ խոսքով՝ մի շիշ արաղ խմել-չխմելու մասին… Մի շիշ արաղ չխմելու դեպքում մի շշի չափով՝ 1. Հարկեր չի վճարում սպիրտ արտադրողը, 2. Հարկեր չի վճարում շիշ արտադրողը 3. Հարկեր չի վճարում խցան արտադրողը 4. Հարկեր չի վճարում պիտակ արտադրող, 5. Հարկեր չի վճարում […]

Ինչ է սպասվում «թավշյա» իշխանությանը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Հեղափոխականներին ամբոխը որոշ ժամանակ ներում է այն, ինչի 1/10 մասը չէր ների մինչհեղափոխական իշխանությանը։ Ամբոխը որոշ ժամանակ հանդուրժում է հեղափոխականների արածները, որոնց 1/10 մասը չէր հանդուրժի մինչհեղափոխական իշխանությանը։ Ամբոխին զբաղեցնում և զվարճացնում են հեղափոխականների բեմադրած էժանագին շոուները, որոնց 1/10–րդ մասը եթե կազմակերպեին մինչհեղափոխական իշխանությունները, ապա ամբոխը […]

Արցախը Փաշինյանի որոգայթում-3

Փաշինյանը անկեղծ էր, երբ հայտարարեց, որ արցախյան բանակցային գործընթացը սկսում է զրոյից։ Երբ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Արցախում հայտարարեց, որ Հայաստանը արցախյան հակամարտության կողմ է, ամբողջովին պարզ դարձավ, որ նա ընդհանրապես անտեղյակ է բանակցային փաթեթից, առավել ևս՝ դիվանագիտական եզրույթների նրբություններից։ …2014թվականին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր մի հայտարարության տեքստ, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները […]

«Հայրենիք»-ն անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին. Արսեն Բաբայան

Սարսափահարությունները ռեժիմում չեն դադարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս մի առիթով նշել էի, որ ռեժիմում խուճապ է, եւ փաշինյանական խունտան իրեն կոտորում է՝ մարդկանց համոզելու, թե իբր երեք կուսակցություններում աշխատանքն արդյունավետ չէ։ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի համատեղ աշխատանքի ամրությունն, իհարկե, փաստվում է […]

«Իշխանությունը պետք է վախենա ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս անգամ կուսակցության առաջնորդն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ: «Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար […]

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատի է տվել ԵՊՀ-ին եւ ինքն իրեն վճարելու է 13 մլն դրամ. hraparak.am

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով  ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի: Գեղամ Գեւորգյանին աշխատանքից ազատելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի