09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխում ենք իրականացնում. Ռուստամ Բադասյան

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխում ենք իրականացնում, այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Կառավարության կողմից այսօր հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը։ Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․   Կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու […]

Ձեր կառավարությունն ա, դուռը բացեք, մտեք ներս. Էնֆիաջյանը՝ ցուցարարներին

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կառավարության մոտ են: Նրանք հանդիպման են գնացել ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ: Պատգամավորները ցուցարարներին հավաստիացրեցին, որ իրենց լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում են, բայց ամեն ինչ չէ, որ իրենց լիազորությունների շրջանակում է: Տեղեկացրեցին նաև, որ պաշտոնական հարցում են արել՝ հասկանալու համար՝ խնդրի լուծումը ո՞ր փուլում […]

Ինչու է երկրում լարվում քրեածին վիճակը

Այսօր լրահոսի բաղկացուցիչ մասն է քրեածին վիճակը. գրեթե ամենօրյա սպանությունների,  դանակահարությունների, ծեծուջարդերի, կրակոցների մասին տեղեկություններ: Սպանություններ, «ռազբորկաներ», հաճախ արյունալի վերջաբանով, մահեր, վիրավորներ, տուժածներ: Ամեն օր։ Մենք վերադառնում ենք  իննսունականներ, երբ փողոցում քայլելիս կարող էիր դառնալ պատահական կրակոցի զոհ կամ ինչ-որ ավազակի կողմից դանակահարվեիր:  Այս տարվա առաջին յոթ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է […]

Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հարցազրույց չի տալու, հետևաբար՝ չի մեկնաբանելու իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։ «Երբ մեկնաբանության անհրաժեշտություն լինի, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Լ. Մակունցը։ Լրագրողի հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ խնդիրներ եղե՞լ են, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Խնդրում եմ, այդ թեմայով այլևս հարցեր մի տվեք։ […]

Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանին ասել է, որ կապ չունի Փաշինյանի հետ․ Politik.am

Politik.am-ը գրում է. «Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը […]

ՀԴՄ քանակ հաշվելիս ուսումնասիրեք նաև «նիսյա»-երի ցուցակները. Անի Սամսոնյանը՝ վարչապետին

Հուլիս եւ օգոստոս ամիսներին թե´ Երեւան քաղաքում եւ թե մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ էի անում սպառման շարժի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Չկար որեւէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց […]

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

Սա նման է անձի դեմ ուղղված գործողության, արդարադատության նախարարի որոշումը կվիճարկենք դատարանում. Ամատունի Վիրաբյանի փաստաբան

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն անհիմն է համարում իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը։ «Ըստ որոշման՝ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ այլ վճարները իմ մեղքով սահմանված ժամկետում չի վճարվել։ Եթե այս տրամաբանությանը հետևենք, մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պետք է հեռացվեն։ Օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ […]

Չի կարելի արհամարհել սեփական հպարտ ժողովրդին, պարո՛ն Փաշինյան. Ցուցարարները դեռ կառավարության դիմաց են

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները շարունակում են բողոքել կառավարության դիմաց: «Չի կարելի արհամարհել սեփական հպարտ ժողովրդին, պարո՛ն Փաշինյան: Խնդրում և պահանջում ենք, բանակցել և բացել ճանապարհները Ռուսաստանի հետ: Հպարտ քաղաքացիները մեկ հասարակ բան են խնդրում՝ իջեք և ասեք՝ որ փուլում են բանակցությունները: Մեկ շաբաթից ավելի է՝ մարդիկ, տնից-տեղից կտրված, գալիս են ու արևի տակ սպասում […]

«Վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն»․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներ, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի