09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱԱԾ տնօրենի տեղակալը ձեռք է բերել Մինասյանին կալանավորելու համաձայնությունը․ «Հրապարակ»

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրեական գործով կրքերը չեն հանդարտվում։ ՊԵԿ քննչական վարչությունը ներկայացրել է նրան կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունը, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն […]

17․2 տոկոս․ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել․ «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ մեր աղբյուրների` երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում […]

Տուգանված քաղաքացիների մեծ մասը հրաժարվում է վճարել․ «Ժողովուրդ«

«Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չդնելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, և քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության […]

ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս անգամ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի Խորհրդի (ՀՀԿ ԵԿ Երևանի խորհուրդ) նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ Նախագահի հետ հարցուպատասխանի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերվող […]

ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով մանդատս վայր եմ դնում․ Արսեն Ջուլֆալակյան

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։ Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: […]

Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ . Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք ՀՀ անվտանգային միջավայրը լիարժեք ուսումնասիրված է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 3-րդ/ Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերլուծությունը, հարկ է կանգ առնել Հայաստանի անվտանգային միջավայրի նկարագրության վրա: Հարավկովկասյան տարածաշրջանի և հատկապես Հայաստանի անվտանգային միջավայրի առկա, և կանխատեսվող սպառնալիքների նկարագարման փորձ իհարկե փաստաթուղթն […]

Քոչարյան Անդոն չի տիրապետում իրավիճակին կամ ու՞ր է հոսում պետական գաղտնիքը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի […]

Ապրիլյանի մասին գաղտնի նյութերով զեկույցը հայտնվել է դրանց ծանոթանանալու իրավասություն չունեցող անձի ձեռքերում․ Գորգիսյան

Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները: Հրավիրում եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ […]

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած “Հայաստան՝ առանց Նիկոլի” և “Հայաստան՝ Նիկոլից հետո” թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով: Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են […]

Ստեղծում ենք «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնություն․ Հովհաննես Հարությունյան

Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ՛ երիտասարդներ,   երկար տարիներ աշխատելով երիտասարդների հետ և լինելով երիտասարդական միջավայրում, մեր թիմը հստակ կարող է փաստել. երիտասարդների դերը հանրության կայացման և առաջխաղացման ողջ գործընթացում անգնահատելի է։ Երիտասարդներն են հանդիսանում պետության զարկերակն ու նորարարական գաղափարների գեներացման կենտրոնը։ Մեր՝ հայ երիտասարդներիս ուսերին դրված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի