13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող «Իմ քայլը» հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի։

 «Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի», – գրել է Աննա Հակոբյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ