10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին

Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին, գրում է aravot.am-ը: Այս մասին մեզ հայտնեցին բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։ «Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», – ասել է մեր աղբյուրը։ Ի […]

10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն պատերազմից տուժածներին Ֆրանսիայի Վալանս քաղաքից

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դառագոնը Nikolas Daragon իր ֆեսբուքյան եւ Թվիթերյան էջերում իր աջակցությունն է հայտնում Արցախին եւ տեղեկացնում իրենց քաղաքային խորհրդի աջակցության մասին՝ 10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն պատերազմից տուժածներին, Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով․․. Շնորհակալություն․․. Վալանսը քույր քաղաք է Իջեւանի […]

Մևլութ Չավուշօղլուն այսօր կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԱԳՆ հայտարարությանը: «Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ […]

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել՝ Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և […]

Ճնշող մեծամասնությունն ականապայթյունային վիրավորումներ են. Թորոսյան

Մասնագետները երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվողին բժշկական օգնություն ցույց տալուց, քանի որ գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ճնշող մեծամասնությունը ականապայթյունային վիրավորումներ են, ոչ հրազենային: «Արցախի քաղաքացիական, ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով ու արյան պաշարներով», – հավատացրեց նախարարը:

ՌԴ վարչապետ Միշուստինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 8-ին. Թորոսյան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան», – ասաց նա: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից՝ ավելացնելով, որ ունեն հանդիպումներ ու օրակարգային հարցեր:

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. ամեն ինչ է իմ համակարգման ներքո է․ ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված