26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՌԴ հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցները և հոգևոր դասը հորդորում են իշխանությանը հրաժարական տալ

Հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ողջ ընթացքում օրհասական ու ճակատագրական պահերին, շնորհիվ իր միասնական ոգու, հավաքական կամքի և իմաստասեր առաջնորդների, կարողացել է կանխել ազգի գոյապահպանությանը սպառնացող վտանգը, արժանապատվորեն հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու դժվարություն, հավատարմության ուխտով անաղարտ պահել ազգային նվիրական արժեքները։
 
Սակայն մեր օրերի պատմության ընթացքը բեկվեց սեպտեմբերի 27-ին՝ դարավոր թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով։
 
Հայոց փառապանծ բանակի քաջասիրտ զինվորներն իրենց անվարան խիզախությամբ, անմնացորդ նվիրումով ու կյանքի գնով մարտնչեցին վասն հայրենյաց պաշտպանության։ Ցավ ի սիրտ, ներկայիս պետական այրերի անփորձության, անհեռատես ու հայրենակործան կառավարման արդյունքում հաղթանակը փոխարինվեց ամոթալի պարտությամբ։
Կորցրեցինք հայոց Արցախ աշխարհի մեծ մասը, զոհվեցին հազարավոր հայորդիներ, ունեցանք բազում վիրավորներ, անօթևան փախստականներ, խեղված ճակատագրեր ու պղծված սրբություններ։
 
Ռուսաստանի Դաշնության հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցները և հոգևոր դասը միակամ հորդորում են, հայոց երկրի պետակա՛ն այրեր, քաջությո՛ւն ունեցեք առերեսվելու ստեղծված դառը իրականությանը, ընդունե՛ք կատարած հայրենադավ մեղքը, գիտակցե՛ք ազգային անվտանգությունն ապահովելու ձեր անկարողությունը, վե՛ր դասեք երկրի և ժողովրդի շահը ձեր անձնական ու նեղ նկրտումներից։
 
Վշտի ու անորոշության մեջ հայտնված հայոց պետության կառավարման ղեկը զիջե՛ք համազգային շահերով առաջնորդվող անձերի՝ կանխելու օրօրի խորացող ճգնաժամը, միմյանց հանդեպ ատելությունը, անհանդուրժողականությունը, երկպառակությունը, քանզի իմաստուն է ասված. «Անմիաբանությամբ հզորները տկարանում են, իսկ միաբանությամբ տկարները՝ հզորանում»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ