05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Sputnik Արմենիայի տեղեկություններով քիչ առաջ Երևանի «Նաիրի» ԲԿ–ում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին չհերքեց մեր տեղեկությունները, բայց և չցանկացավ հաստատել։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ եթե նման բան լինի, ինքն այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի։

Նշենք, որ Փաշինյանի հայրը տևական ժամանակ է գտնվում էր հիվանդանոցում։

Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ