Ջահերով երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն. Ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, կմասնակցի հիշատակի սգո երթին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանտ: Հիշեցնենք, որ հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի վաղը՝ ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։ Վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սգո օր է հայտարարված։
Հարգելի՛ հայրենակիցներ, Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը […]
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանը ինքնակամ հրաժարական չի տալու, չի տալու, ոչ թե պետք է հրաժարականը պահանջել, այլ՝ ՊԱՐՏԱԴՐԵԼ… Դրա վրա պետք է մի քանի մահացու հոդվածներով քրգործերը հարուցել, մտնել սենյակ եւ ձեռնաշղթաներով դուրս հասնել…Եվ դա պետք է անել արագ, սա Կապանի դռները եւս բացել է […]
Խորապես մտահոգված լինելով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակով, մենք՝ ներքոստորոգրյալներս, միանում ենք ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան սպաների կողմից 17.12.20թ. հնչեցված կոչին: Այս մասին հայտարարություն են տարածել ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, ՊՆ-ի ու Արդարադատության նախարարության թվով 27 պահետսազորի գեներալներ, գնդապետներ ու փոխգնդապետներ: Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք. 1. ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ֊լեյտենանտ Արմեն Դարբինյան 2. […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին: Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Նախագահի ստորագրած […]
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը։ Ակումբի նիստում ելույթ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդգար Բադեմյանը, Մանուշ Եսայանը, Տիգրան Սարգսյանը, Անահիտ Պետրոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տաթեւիկ Բուջատյանը, Գոռ Մարգարյանը, Արմինե Ֆանյանը, […]
Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։ Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի […]
























