08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս․ Արմեն Մուրադյան

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, […]

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանից գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:   «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի […]

«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան

168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ – Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։ – Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։ – Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո […]

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցրել մարդկանց […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1540 դեպք, մահերի թիվն ավելացել է 11-ով

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 63 000 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1540-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 47 925 (+384) մարդ, այս պահին բուժվում է 13 694-ը (+1145): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1381 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1067-ի (+11), իսկ այլ պատճառներով՝ 314 (+0)  Մեկ օրում մահացել է 11 մարդ: 

Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»

«Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պատավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. […]

Կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսևորում․ «Հրապարակ»»

«Թիկունքի պաշտպանության՝ կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսևորում։ Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, նոր վարակակիրների թվով մենք հետևում ենք թողել նույնիսկ հուլիսյան պիկը։ Երեկ մոտ 1500 նոր վարակակիր ունեինք՝ մեկ օրվա ընթացքում։ Չնայած դրան՝ ո՛չ փողոցներն են վերահսկվում, ո՛չ էլ ոստիկաններն են այլևս գոնե ձևի համար շրջում, […]

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ փաթեթներ են քննարկվել մինչ այժմ․ «Ժողովուրդ»

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ և կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլև բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում հրադադարի չպահպանմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անիտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը: «Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է կողմերի շարունակվող գործողություններով ու քաղաքացիական բնակչության համար դրանց ունեցած հետևանքներով: Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներով: Անհրաժեշտ է կրկին հստակ դատապարտել քաղաքացիական […]

ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ

ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:  Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ միաժամանակ, ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի