20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշադրություն․ Նիկոլը պատրաստվում է Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացւցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբւքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը  հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը:

Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ հայտարարությամբ չնախանշված.

  • Սոթքի ոսկու հանքավայրը,
  • Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,
  • Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին,
  • Կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ,
  • Տարածքներ և բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից:

Դավաճանը պատրաստվում է իր 6-ամսյա պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:

Ուշադրություն !

Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր  պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները  օրինականացնելու համար:

Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։

Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն:

Եթե մենք 50 օր առաջ հեռացրած լինեինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշված և ապագայում սպասվելիք կորուստները չէինք ունենա։

Հետևաբար, ողջ գիտակից հանրության գերխնդիրն է դավաճանի ժամ առաջ հեռացումը և Հայրենիքի փրկությունը։

Մնացածը կեղծ օրակարգ է…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ