07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյանը ռազմաճակատ մեկնելու կոչ է անում կանանց /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների […]

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները […]

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է

Համացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Նա իր զինակից ընկերների հետ է: «ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն իր զինակից ընկերների հետ Արցախյան ճակատում է»,- գրված է լուսանկարին կից:

ԱԱԾ սահմանապահ զորքը նոր հրամանատար ունի

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։   Ավելի վաղ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից։

Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ […]

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:  «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը սուր փուլում է գտնվում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նման պայմանավորվածություննրին և չե՞ն կարծում արդյոք, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, […]

Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը. Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ […]

Թշնամին «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,-գրել է Ստեփանյանը։  Նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված