09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

20 մլն դոլարը ստացել են ոչնչի համար․ Ժողովուրդ

ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգե­րատեսչական համակարգման խորհրդի կողմից: Սակայն  օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, և սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 […]

Հ1-ում զգուշացրել են՝ «հանգիստ նստեն տեղները», ոչ մի հակաիշխանական գրառում․ Հրապարակ

Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Թերթին պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։ Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ […]

Դա մեր թեման չի, չենք մտնում դրա մեջ․ Միրզոյանի գործակալության մասին սկանդալը ԱԺ ընդդիմությանը չի հուզում․ Հրապարակ

Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, որը շոկ է առաջացրել հանրության մեջ, խորհրդարանական ընդդիմությանը բացարձակապես չի հուզել․ ոչ մի ելույթ, ոչ մի հարցադրում, ոչ մի դատապարտող տեքստ այս օրերին չի եղել։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում, որ աշխատում են մի հիմնարկում, որի ղեկավարը թշնամի երկրի կամ ՀՀ […]

Մենք գնացել ու էլի գնալու ենք Սյունիք, իսկ ձեր վարչապետը անգամ Սյունիք մտնել չկարողացավ. Տոնոյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Գործընկերներիս հետ այսօր աշխատանքային այցով կրկին Սյունիքում էինք: Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին: Սցենարը հետևյալն էր՝ Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թե թույլ չտալու համար, որ Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց […]

Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայկական կողմից թշնամի է ստորագրել․ սահմանադրագետ /տեսանյութ/

Իշշող ուժի միակ խնդիրը աթոռը պահելն է, որին լծված են ողջ թիմով։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԱԺ մեծամասնության կողմից գերիների հարցի քննարկումը մերժելը որեւէ կերպ չհիմնավորվեց։ Մինչդեռ, նրա խոսքով՝ պատգամավորներից մեկը անկեղծացավ, թե ով կամ ինչն է իրենց խնդիրը՝ ընդդիմությունը, որը խանգարում է նրանց պահել իրենց աթոռը։  Մելոյանի խոսքով՝ […]

Մարությանն, ինչպես միշտ, արձակուրդ է, ոչինչ որ ողջ քաղաքը ԱՊՊԱ է ձյան պատճառով․ Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Իհարկե, տրամաբանական կլիներ, որ ձնամաքրման իսպառ բացակայության պայմաններում մեղադրեի Մարությանին, բայց դե մարդն, ինչպես միշտ, արձակուրդ է, չէ, հարգել է պետք: Ոչինչ, որ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով քաղաքը ձեռք է բերել ձնամաքրման մեքենաներ ինչպես փողոցների համար, այնպես էլ մայթերի, ոչինչ որ ամբողջ քաղաքը ԱՊՊԱ է մերկասառույցի ու […]

Գեղարքունիքից բերված ցուցարաները շփոթել են օրերն ու այսօր են փակել Սյունիքի ճանապարհը՝ «արգելելով» Վազգեն Մանուկյանի մուտքը մարզ /տեսանյութ/

Mediaport-ի տեղեկություններով, Վազգեն Մանուկյանի այց Սյունիք այսօր նախատեսված չէ: Իսկ ակցիա իրականացնողները կապ չունեն Սյունիքի հետ, բերվել են Գեղարքունիքի մարզից՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիային, իբր, հայելային ակցիա իրականացնելու համար: Պարզապես այցի օրն էին շփոթել։ 

Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից․ Արփինե Հովհաննիսյանը՝ գլխավոր դատախազի տեղակալին

Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ.Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։   Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, […]

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել։ Տեղեկությունը հաստատել է «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը Նրա խոսքով՝ վառելափայտ խնդրողների թիվն ավելացել է․ միջին խավը ևս սկսել է իրեն դիմել այս հարցով։ «Նախորդ տարիներին, երբ բնակչության 30-40 տոկոսը իրենք իրենց միջոցներով էին պատրաստվում ձմռանը, մենք ավելի շատ ազատ ժամանակ էինք ունենում խոցելի թիրախներին վառելափայտով ապահովելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի