12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս իշխանությունը մեզնից խլեց մեր ամենանվիրական օրերը՝ բանակի օրը, մայիսյան եռատոնից առնվազն երկուսը, Արցախի անկախության օրը

Էկոնոմիկայի նախարարը որոշել է հունվարի 28-ին աշխատել, օգնականն էլ հետը: Հունվարի 28-ին Զինված Ուժերի տոնն է, ուստի և ոչ աշխատանքային է: Ես համաձայն եմ էկոնոմիկայի նախարարի հետ՝ այդ օրը պետք է աշխատել, ինչպես նաև մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին ու նաև սեպտեմբերի 21-ին: Ու աշխատել այն պարզ պատճառով, որ տոնելու ոչինչ չկա:

Այն իշխանությունը, որի մաս է կազմում Վահան Քերոբյանը, մեզնից խլեց մեր ամենանվիրական օրերը՝ բանակի օրը, մայիսյան եռատոնից առնվազն երկուսը, Արցախի անկախության օրը, իսկ որպես այս ամենի հետևանք՝ ամենայն հավանականությամբ նաև սեպտեմբերի 21-ը: Իբրև պետություն մենք այլևս տարվա մեջ չունենք գեթ մեկ օր, որ գլուխներս բարձր ման գանք: Ու էսքանից հետո պարզ է, որ պետք է կամ ամոթից առնվազն փակվել տանն ու ոչ մեկի աչքերին չնայել, կամ էլ աշխատանքի գնալ… Գրում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ