02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մզկիթում աղոթելիս Էրդողանը կորցրել է գիտակցությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առավոտյան աղոթքի ընթացքում առողջության վատթարացումը բացատրել է ճնշման բարձրացմամբ: Այս մասին կիրակի գրում է Hürriyet թերթը:  «Ես արյան ճնշման տատանում ունեի շաքարային դիաբետի պատճառով», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը, – «Հիմա ամեն ինչ կարգին է»: Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը կորցրել է գիտակցությունը կիրակի առավոտյան […]

Կադրեր Մարտակերտի հրթիռակոծված հոսպիտալից։ Կան զոհեր

Կադրեր Մարտակերտի հրթիռակոծված հոսպիտալից:Հոսպիտալի տարածք ընկել է ամենաքիչը 2հրթիռ: Ադրբեջանի ԶՈւ-ն հարվածել է ուղիղ անցակետին և հիվանդանոցի բուժմասին:Նախնական տվյալներով կան զոհեր:Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Սաշա Կոցը:

Ադրբեջանական ԱԹՍ-ը հարվածել է վարդենիսցի ընտանիքի մեքենային։ 14-ամյա Նարեկը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան

Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին’ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է։ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան  

Եւս 23 զոհ։ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ. Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ. Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ. Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ. Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ. Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ. Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ. 1979թ. Ասատրյան Վահագն Ֆելիքսի, ծնվ. 1977թ. Ավետիսյան […]

Ռուբեն Սանամյանի մահվան լուրը հերքում է ինքը՝ ՀՀ ազգային հերոսը /տեսանյութ/

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այդ լուրն մեծ ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։  «Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի […]

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը: Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա: Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին․ Արայիկ Հարությունյան

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Սիրելի ՛ ընկերներ Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից […]

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի