Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կաթվածահար են արել Պռոշյան փողոցը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։ Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter- ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», – գրել է նա: Հիշեցնենք, երեկ՝ մարտի 16-ին Ալիևը […]
Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: «Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,-գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարկելով լուսանկարը:
Mediaport-ին նոր մանրամասներ են ի հայտ գալիս Օնիկ Գասպարյանի գործով դատավորի վրա ճնշումներից: Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործով դատավոր Մհեր Պետրոսյանին սպառնալիքների ներքո հարկադրում են, որպեսզի ուշացնի գործը վարույթ ընդունելը և հայցի ապահովման միջոց կիրառելն առնվազն մինչև մարտի 20-ը, այն նպատակով որ այդ օրն Արտակ Դաթվյանն իրավունքի ուժով դառնա ԳՇ պետ եւ Օ. Գասպարյանի […]




























