14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել․ ՊՆ

Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

Բոլոր նրանք, ովքեր փորձում են Նիկոլին քննադատել, ձեռքի հետ էլ՝ մնացածին, ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի  հետ – ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտել է ակտիվ քաղաքական պայքարի մեջ, մասնակցելու է ընտրություններին եւ պարբերաբար հայտարարություններ է անում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Տեր-Պետրոսյանի այս ակտիվությանը։ – Առհասարակ, դրական եմ գնահատում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայտը՝ մասնակցելու ընտրություններին։ Դրական եմ գնահատում […]

Կրկին պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը. Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ […]

«Նիկոլ, մի երիտասարդ էլ սպանեցիր, հեռացի՛ր, ի՞նչ ես ուզում». զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին

«Նիկոլ, մի երիտասարդ էլ սպանեցիր, հեռացի՛ր, ի՞նչ ես ուզում». զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին «Քո ներկայության ամեն մի վայրկյանը նոր աղետ ու խնդիր է, նոր ողբերգություն ու կորուստ»,-գրել է հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը:

ՀՐԱՏԱՊ. Սիսիանում ևս կրակոցներ են հնչել, վիրավորներ կան

ՀՐԱՏԱՊ. Սիսիանում ևս կրակոցներ են հնչել, վիրավորներ կան Քիչ առաջ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Hraparak-ը տեղեկությունը փորձել է ճշտել ՊՆ-ից, փոխանցել են, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։

N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով․ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով Կատարվում է քննություն:  ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Առաջիկա ժամանակներում ճգնաժամ, սննակացում, այդ խոսքերը դառնալու են շատ հաճախ օգտագործվող. Վանեցյան

Պետք է օր առաջ վերականգնվի անվտանգային համակարգը եւ մեր ժողովրդին, հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում դրանց մի մասը կօգտագործենք նաեւ անվտանգային միջավայրի վերազինման համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի