18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանցիները հայկական դրամ են վաճառում. «Հրապարակ»

«Պատերազմից հետո ակտիվ քննարկվում էր Շուշիի բանկերում մնացած փողերի հարցը։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում արված լուսանկարներում բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաներ էին երևում, և համոզմունք կար, որ մերոնք ավելի ժրաջան տեղափոխում են դրամական միջոցները, քան արվեստի գործերը։ Այժմ լուրեր կան, որ ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված՝ 100 հազար դրամը վաճառում են 100 դոլարով։ Արցախի մեր աղբյուրը […]

Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. «Իրավունք»

«Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մա­սին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրա­վապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկե­րում լինելու եւ անհասկանալի գործունե­ություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն: Պա­տերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ […]

Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել. Արցախի ՄԻՊ

Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային […]

Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի կիսահրաժարականի մասին. Սահմանադրությունն իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում

Սահմանադրությունը սեփական շահերի համար իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում: Այս մասին Սահմանադրական դատարանի նիստին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչու է դաշինքը կարծում, որ Փաշինյանն պաշտոնանկությունից հետո պետք է լքեր իր պաշտոնը եւ իրավունք չուներ պաշտոնակատար մնալ:   Գրիգորյանն իր հարցը նախորդեց ժողովրդի […]

Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է […]

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին […]

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը պատահաբար տվյալներ է հրապարակել, որոնք պաշտոնական Բաքուն փորձում է թաքցնել

Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանը կից բժշկական եւ սոցիալական փորձաքննության եւ վերականգնման պետական գործակալությունը շարունակում է հաշմանդամություն որոշելու եւ խմբեր սահմանելու ուղղությամբ աշխատանքը, հաղորդել է haqqin.az-ը: Այս տարվա վեց ամսվա ընթացքում Գործակալությունը հաշմանդամության կարգ է տվել ընդհանուր առմամբ 21.525 անձի: Դրանցից 7.018-ին առաջին անգամ է կարգ տրվել, 14,507-ին՝ երկրորդ: Նշանակումների քանակը 68 տոկոսով ավելին […]

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներկա պայմաններում անհնար է. ՄԻՊ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներկա պայմաններում փաստացի օրինականացնում է ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների բնակիչների իրավունքների ոտնահարումը: Այս մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ ներկա պայմաններում պարզապես անհնար է սահմանների սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի էլ ավելի […]

Սյունիքի համայնքապետերի հետ կատարվողը քաղաքական վրեժխնդրություն է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Երեկ, ՍԴ-ում դատախազության ներկայացուցիչը փաշինյանի մուրճը որակեց որպես օրենքի դիկտատուրայի խորհրդանիշ։ Իհարկե, դժվար էր ՍԴ նիստերի դահլիճում և դրանից դուրս չփռթկալը։ Բայց Հայաստանում վաղուց ոչինչ ծիծաղելու չէ, ողբերգական է, պետականության և օրենքի հետ առնչություն չունեցող, Հայաստանը ատելության, թշնամանքի ու միջնադարյան խավարի մեջ թաղող։ Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական կառավարումը […]

Պուտինն արձանագրեց. Նիկոլին ընտրելով՝ ունենալու ենք և՛ տարածքային, և՛ արժեհամակարգային կորուստներ

«ՌԴ նախագահը հստակ արձանագրեց՝ մենք ունենալու ենք և՛ տարածքային, և՛ արժեհամակարգային բազմաթիվ կորուստներ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 24news.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի