18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունները։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]

Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունտ: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային […]

Ովքե՞ր են Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանին անիծող և դա նկարող անձինք

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհիշեք Եռաբլուրում Քոչարյանին անիծող կնոջ տեսանյութը: Երբ դա տարածվեց, ես ընդամենը գրեցի՝ նայեք, թե ով է դա նկարել ու տարածել, և ամեն ինչ պարզ կլինի: Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս […]

«Ալֆա» ջոկատը պատերի ու դարպասների վրայով ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». Վահե Հակոբյան

NEWS.am-ը գրում է․ «ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲԸ–ի վարչական շենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ «Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ […]

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հողեր հանձնեց, խեղեց հայերի արժեքները, այլ նաև ջնջեց հայերի պատմությունը, անցյալը

«Աշխարհում մի քանի ազգ են ունեցել կայսրություն, կայսերական անցյալ, որոնցից մեկը` հայերն են։ Սակայն ուղիղ պետք է ասել` Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հողեր հանձնեց, խեղեց հայերի արժեքները, այլ նաև ջնջեց հայերի պատմությունը, անցյալը։ Նա հայերին դարձրեց մի ազգ, որն ինքնուրույն այլևս չի կարող պաշտպանել սեփական երկրի սահմանները։ Նրանք պատրաստ են զիջել, ինչ է թե` չկռվեն […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 159 դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 756 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 159-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 217 896 (+86) մարդ, այս պահին բուժվում է 3198 (+70) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5662 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4552 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1110 (+0): Վերջին մեկ օրում մահացել է 3 […]

Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի 1-ին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության […]

Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը. սա է գլոբալ պլանը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը […]

Փաշինյանն այցելել է ԱԳՆ. «Հրապարակ»

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի եւ ոչ այնքան հեղինակավոր։ Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի եւ Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, […]

«Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը: Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի