«Ալֆա» ջոկատը պատերի ու դարպասների վրայով ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». Վահե Հակոբյան
NEWS.am-ը գրում է․ «ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲԸ–ի վարչական շենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ «Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ […]





































