12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. «Ժողովուրդ»

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը եւ դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների« աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու եւ ապօրինի […]

Պարգևատրումների սպասումով. Անկախության 30-ամյակը՝ «հարմար առիթ»․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, […]

Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց է տվել 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և ընդգծել, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները: «Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն […]

Արայիկ Հարությունյանը զայրացրել է թիմի անդամներին. ինչպես է ազատվում անցանկալիներից. «Ժողովուրդ»

. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն […]

Ինչ տեսք ունի Ազգային ժողովի կազմը. «Ժողովուրդ»

. Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։ Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր […]

Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, տեսակցությունները արգելված են. պաշտպան․ Tert.am

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Նրան երեկ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան, մտերիմների, հարազատների մուտքը արգելված է»,- ասել է Ալեքսանյանը: Նա նշել է, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ:

ՀՀ-ից 50.000 տոննա երկաթ է արտահանվել. գումարը մտել է Փաշինյանի ու նրա մերձավորների գրպանը. Կոչուբաև. 168.am

2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։ Այս մասին 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Միայն Վանաձորի քիմգործարանի տարածքից դուրս է բերվել շուրջ 15.000 տոննա երկաթ, […]

Սա նշանակում է ՍԴ որոշումներն էլ, դրա հիմնավորումներ էլ ընդունվում են կապիտուլյանտի կողմից. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է գրել Սահմանադրական դատարանը իշխանության բռնազավթման մասին, կամ՝ Վահե Գրիգորյանի պատկերացումները «ժողովրդավարության» մասին: Միանգամից ասեմ ինչու Վահե Գրիգորյան: Շատ պարզ: Խնդրում եմ դիտել Վահե Գրիգորյանի հարցը տրված Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին դատավարության ընթացքում: Ձեզ համար ակնհայտ կդառնա, թե ինչպես է ըստ էության ոչ թե հարց ձևակերպում, […]

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Սահակյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի