28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման […]

Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2021 թ-ի 7 ամիսների ընթացքում Նիկոլ Անհողի կողմից պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով… 2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 973 միլիոն դոլար… 2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա կա 3032 դոլար պարտք… Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, […]

Սրանք միշտ սոված են մնալու…նիկոլը անվերջ ուտում է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ինչն են նշում’ Սյունիքի գյուղերի հանձնումը…չգիտեմ չեմ էլ ուզում իմանալ, Աշտարակի ձորում նորակառուց գինետունը հենց հիմա շրջափակված է անհավանական թվով ոստիկաններով եւ ավտոմեքենաներով, սրանք միշտ սոված են մնալու…նիկոլը անվերջ ուտում է , սրանց կենացները պատկերացնո՞ւմ եք»:

Կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» է հայկական տեղանուններին թուրքական անվանումներ վերագրելը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։   Դա հայկական ու հայրենատիրական մտածողության վառ օրինակ էր։ Դա էր իրական Հանրապետականի գաղափարաբանությունը։ Իսկ հողատուների ու կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» […]

ՀՀ երրորդ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին` Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան կապակցությամբ:   Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը թե՛ գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում սերունդների կրթության ու դաստիարակության, թե՛ իրավունքի և […]

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել […]

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի […]

««Նախկինների» օրոք Հայն ազատ Գորիսից Կապան ու Գորիսից Շուշի և Հադրութ էր գնում․ այն Շուշին, որ հողատուների օրոք անցավ թուրքին»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։ Դա հայկական ու հայրենատիրական մտածողության վառ օրինակ էր։ Դա էր իրական Հանրապետականի գաղափարաբանությունը։ Իսկ հողատուների ու կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» է հայկական տեղանուններին թուրքական անվանումներ […]

Մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է նրա որդին։ Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում՝ վաղը ժամը 17.30-19.30–ը։ Հուղարկավորությունը՝  օգոստոսի 30–ին ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց։ Henaran.am-ը ցավակցում է Կարմեն Դավթյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին

«5165 շարժումը» զգուշացնում է անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին

5165 շարժումը» հայւտարարություն է տարածել  այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին։ Հայտարարությունը ներկայացնենք ամբողջությամբ: «Օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակումը ի դերև է հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը: Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի