27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին․ «Հրապարակ»

«Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման: Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: […]

Էս մարդը մի օր թուրքի կոշիկն է լիզում, մյուս օրը՝ ադրբեջանցու. Աննա Մկրտչյան

Հերթական սուտն է, ԱԺ նախագահը ոչինչ չի արել, որ պաշտոնյաներին հրավիրի ԱԺ` քննարկման: Այս մասին սեպտեմբերի 24-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում: «10 օրից ավելի է, ինչ այստեղ ԱԺ-ում, ԱԺ աթոռին նստած անձնավորությունը հավաստիացնում էր, որ ընդդիմությունը խնդրել է, անպայմանորեն մենք հրավիրելու ենք, մենք խնդիր չունենք, բաց ենք հեսա […]

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի գյուղաթափմանը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության  ներկայացրած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և պնդեց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. «ՏԻՄ ընտրությունների նպատակն էլ այն է, որ այն համայնքներում, որտեղ այս […]

«Այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝  անդրադարձավ նաև հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործին։ «Կարծում եմ՝ ստանդարտ ընթացակարգ է՝ այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների, և դրանք ունեն ստանդարտ սխեմա»,- նշեց Աննա Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է իր ներկայացրած […]

Մահացել է Համլետ Գասպարյանը

Կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Մենք էինք ՀՀ վերջին ինքնիշխան կառավարությունը, սրանք անկախություն քանդողներ են. Շարմազանով

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Զրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական հիմնախնդիրներն ու արտաքին մարտահրավերները, իշխանության դիրքերի ամրապնդումն ու ընդդիմության հետագա պայքարը, ինչպես նաև հարևանների և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։   24news.am

Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարճ՝ պատվաստման մասին։   1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։ 2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։ 3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։ 4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության […]

Ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։ Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։   Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի