25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեգիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ» . դա քո էությունն էր, Հայկո ջան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավագույնները մեզ թողնում ու հեռանում դեպի հավիտենություն:

Քո մասին ճշմարիտ խոսքեր շատ են հնչել ու վստսահ եմ դեռ շատ են հնչելու ,ախպերս։

Դու բարության ու խաղաղության հոմանիշ էիր։

Հիշում եմ 2005-ը։ Ես՝ երիտասարդ ու անփորձ գործիչ, որոշել էի առաջադրվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։

Ընկերներս՝ Արմեն Աշոտյանն ու Արման Սահակյանն, առաջարկեցին մեր ուժերով մշակութային տոն պարգեւել իմ փոքրիկ հայրենիքի բնակիչներին։

Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։ Դու Հայաստանում չէիր, բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար:

Դա էր քո տեսակը՝ միշտ կանգնել մտերիմների կողքին։

Հաճախ չէինք խոսում, բայց ամենակարեւոր պահերին դու միշտ սատար էիր կանգնում։

2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեգիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ» ։ Ու դա քո էությունն էր, Հայկո ջան։

Վերջերս ճակատագրի բերումով միշտ տխուր առիթներով էինք հանդիպում։

Վերջին անգամ հանդիպեցինք ամիսներ առաջ մեր ընկերներից մեկի ծնողի հոգեհանգստին։

Ասեցիր՝«ախպերս, անպայման հանդիպենք սեղանի շուրջ մեր ջահելությունը հիշենք»։

Չհանդիպեցինք իմ պատճառով, ես ինչպես միշտ «խառն էի գործերով»։

Վստահ եմ, դեռ հանդիպելու ենք երկնային հարկերում։

Հանգչիր խաղաղությամբ, Լավ Մարդ»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ