Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բարի եղեք՝ գնացեք». ԳՇ ներկայացուցիչը՝ լրագրողներին
Այսօր խորհրդարանում Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքում, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։ «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բարի եղեք՝ գնացեք»,- նշեց նա։ Հարցը՝ հրահանգ կա՞, որպեսզի գեներալները չխոսեն, Ա. Բաղդասարյանն անպատասխան թողեց, ընդգծելով. «Ձեր որևէ հարցի […]





































