15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Առնվազն 17 մարդ է զոհվել Բանգլադեշում բողոքի ցույցերի պատճառով /Տեսանյութ/

Հազարավոր ուսանողներ բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով քաղաքացիական ծառայության աշխատանքի ընդունման խտրական կանոնների դեմ: Փայտերով և քարերով զինված հազարավոր ուսանողներ Դաքայում կռվել  են զինված ոստիկանների հետ, որի պատճառով  Բանգլադեշի իշխանությունները դադարեցրել են բջջային ինտերնետի որոշ ծառայություններ՝ ճնշելու համար բողոքի ցույցերը: Ոստիկանության հետ բախումների ժամանակ Դաքայում սպանվել է 11 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ում մարմինը […]

Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիեւից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատեւ զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։ Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության […]

Փակ հանդիպում է տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում: Սամվել Բաբայանը ակտիվանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել […]

Էլի մի ՔՊ-ական, ով հեղափոխությունից հետո բարգավաճել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի […]

«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն […]

Հրատապ: Երեւանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 12-ին, 14-17-ը, Շենգավիթում՝ հուլիսի 14-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 14-ին և 16-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 17-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։  

Հրաշագործ դդմիկը

Դդմիկը(Кабачок) պարունակում է 5,2% ածխաջրեր, 0,6% սպիտակուց, ասկորբինաթթու (C վիտամին), կարոտին, պեկտինային նյութեր և կալիումի, կալցիումի, մանգանի, երկաթի հանքային աղեր: Կալիումի աղերը դդմիկում մեկուկես անգամ ավելի շատ են, քան սպիտակագլուխ կաղամբում: Դդմիկում բջջանյութի ցածր պարունակությունը թույլ է տալիս այն օգտագործել դիետիկ սննդում` ստամոքսի լորձաթաղանթի պահպանման համար: Դդմիկի առավելությունները՝ 1. Սիրտը, անոթները. կալիումի և մանգանի մեծ […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, […]

Աղոթք քնելուց առաջ

« Տեր իմ Աստված, շնորհակալություն եմ հայտնում Քեզ իմ այս օրվա համար, որ ավարտվում է։ Շնորհակալություն եմ հայտնում Քեզ այն բանի համար, որ հանգիստ ես պարգևում մարմնին և հոգուն։ Քո աջն իմ վրա եղավ, պահպանեց ինձ և պաշտպանեց։ Ներիր այս օրվա սակավ հավատքի բոլոր պահերն ու ակամա անարդությունները։ Օգնիր ինձ ներելու բոլոր նրանց, ովքեր անարդար […]

30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով

ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է։ ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդի մեկնարկին Փաշինյանը գտնվում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի