18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հիմա շատ կարևոր պահ է, պետք է տեղերում ինքնակազմակերպվել ու թեկուզ փոքր, բայց գործողություններ անել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը»։ Մեջբերումը ՀՀ արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունից է։ Գիտե՞ք սա ինչի արդյունքն է։ Նրա, որ մեր հանրությունը նորից սկսում է պահանջատեր դառնալ։ Որ գալիս են հրապարակ ու հայտարարում, որ Արցախը երբեք […]

ՔՊ-ն խոստովանում է․ 2018-ից հետո Հայաստանում խաղամոլություն է

ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանն առաջարկել են փոփոխություններ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»,  «Վիճակախաղերի մասին» և քաղաքացիական օրենսգրքերում։ Հիմնավորմա մեջ ասվում է․ «Այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: Վերոնշյալի հետ կապված, հատկապես […]

Գնաճը կրկին թափ է հավաքում. նախկին բարձր գնաճի վրա ավելի բարձր գնաճ է գրանցվում․ 168․am

168․am-ը գրում է․ Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն էլ հասել է 12,8 տոկոսի։ Մեկ ամիս առաջ 11,4 տոկոս էր։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էլ թանկացել են 7,3 տոկոսով։ Հագուստի և կոշիկի գնաճը 7,2 տոկոս է։ […]

Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը. Նորայր Մուսայելյան

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ: […]

«Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երեւանի կենտրոնում ու մարզերում դրական երեւույթ է։  Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսեւորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։ Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է,քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ […]

Ողորմություն տալիս ի՞նչ ենք ակնկալում

Մենք լսել ենք Աստծո խոսքը, երբ նա ասաց, թե «Ողորմություն եմ ուզում և ոչ՝ զոհ» (Մատթ. 12:7)։ Այս պատգամով էլ փորձում ենք կյանք վարել՝ հասկանալով, որ զոհն աննպատակ է, իսկ ողորմությունը՝ հաճելի է Աստծուն, քանի որ կատարվում է՝ օգնության նպատակով, այլոց աջակցելու համար։ Ողորմություն տալիս ի՞նչ ենք ակնկալում։ Երբեմն, երբ ողորմություն ենք տալիս աղքատներին, սակայն […]

Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը դեռ կարելի է փրկել. Արմեն Աշոտյան

Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի չեղարկումը կարող է նաեւ արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը: […]

Մի քանի հարց Նիկոլին դեռ աջակցող ու հավատացող մարդկանց. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի հարց Նիկոլին դեռ աջակցող ու հավատացող մարդկանց:   Տիկնայք և պարոնայք,   1. 2018-ին ձեզ խոստանում էին երջանիկ Հայաստան: Երջա՞նիկ եք: Եթե այո, ապա ի՞նչու, քանզի ես լիակատար երջանիկ լինել չեմ կարող այն պարագայում, երբ Հայաստանի ու Արցախի տարածքներն օկուպացված են, իսկ […]

ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի 6-րդ հոսքի ընդունելության մասին

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին։   Ուսումնառության տևողությունն է 2 ամիս՝ շուրջ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների  զարգացման թեմաներով։   Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի