17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ով պարապ ա մնում, էլի կախվում ա Սերժ Սարգսյանի քաղաքական և ոչ միայն քաղաքական կապիտալից. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի խոսքով ով պարապ ա մնում, էլի կախվում ա Սերժ Սարգսյանի քաղաքական և ոչ միայն քաղաքական կապիտալից: Ու զզվելին էն ա, որ առաջին լրատվական են հրավիրում այնպիսի ոչնչությունների ինչպիսին ա օրինակ` Սուրեն Սուրենյանցը: Սույն ողորմելին իր հարցազրույցում ասում է, որ ընդդիմադիր է և´ կապիտուլյանտներին […]

Այսօր փաստ է, որ նախկիններն այնքան վատը չէին, որքան ներկաները. Արմեն Նավասարդյան

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոմանք սկսել են մի տարօրինակ միտք շրջանառել, թե նախկիններն 2018թ.-ին այնքան վատն էին, որ ժողովուրդն աչք փակելով ներկաների պիղծ ու խաբեբա էության վրա` այնուամենայնիվ ընտրեց ներկաներին…   Փաստացի այսօր նիկոլի դեմ չկա այն ընդվզումն ինչը նախկինների դեմ էր, հետևաբար կարող ենք համարել, որ առաջին նշածս […]

Նախկիններիս օրոք չէր տրվելու ոչ Բերձորը , ոչ էլ Քարվաճառը, դե Շուշիի ու Հադրութի մասին չեմ էլ խոսում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սերժի բանակցած փաստաթղթով եւ Լաչինը, եւ Քարվաճառը մնալու էին հայկական։ Բերձոր/ Լաչինն/ էլ է տրվում ադրբեջանցիներին։ Ու նիկոլիստներն իրենց պահում են՝ դե պետք է տրվեր տրամաբնությամբ։ Ու սրանց թվում է ,որ կսղցնեն կգնա։ Բայց ՝ոչ։   Մարդիկ պետք է իմանան,որ այս ամենի մեղավորն անպատասխանատու […]

«Դեռ ուշ չէ, խելքի եկեք». Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին. «Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու […]

Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից․ «Հրապարակ»

Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնումով «հանձնելու» գործընթացը չի ավարտվելու։ Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից, մասնավորապես՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածից։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման աշխատանքների արդյունքում, առանց ուժի կիրառման։ Ադրբեջանը վճռական է տրամադրված հայկական տնօրինության տակ գտնվող Այգեպարի, Բաղանիսի եւ մյուս գյուղերի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը խորհրդային տարիներին իրեն […]

Իշխանական էլիտան այսօր հարսանիքի է. «Հրապարակ»

Իշխանական եւ ընդդիմադիր էլիտան վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։ Այսօր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքն է։ Քավորը «Տաշիր Սամոյի» քրոջ որդին է։ Սամվել Կարապետյանի մայրը ծնունդով Իջեւանից է, եւ նրա մայրական կողմը Ղազարյանների հետ մտերմություն ունի։ Հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ էլիտան։ Որդուն նախօրեին ամուսնացրել է նաեւ Գառնիկ Իսագուլյանը։ Իսագուլյանի […]

Երկիրը թալանելու դասական օրինակ. «Ժողովուրդ»

  Հայաստանյան արտադրության տարբեր տեսակի ծխախոտներ ռուսական շուկա են մտել առանց ակցիզային դրոշմանիշի: Մաքսանենգություն հիշեցնող այս երևույթի մասին հայտնում է «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՌԴ-ից: Մեր թղթակիցը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի տարբեր փոքր խանութներից եւ կրպակերից խնդրել է իրեն տալ հայկական ծխախոտ, որոնք լուսանկարել եւ տեսանկարել է: Դուք էլ կադրում տեսնում եք, որ տուփի վրա չկա որեւէ հայերեն […]

Ավինյանի նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 12-ին կամ 13-ին կմեկնարկի Երեւանի քաղաքապետարանի ավագանու աշնանային նստաշրջանը։ Ըստ տեղեկությունների, հենց առաջին նիստի օրակարգում կընդգրկվի Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Դեռեւս մեկ տարի առաջ մամուլը գրում էր Ավինյանի քաղաքապետական հավակնությունների մասին, իշխող ուժը միայն այս տարվա մարտին հայտարարեց, որ Ավինյանին դիտարկում է որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ նա կգլխավորի կուսակցության ցուցակը 2023-ին տեղի ունենալիք […]

«Շատ բան կարելի էր անել, եթե մեզ ներկայացներ նորմալ ղեկավար, ոչ թե դրսում պուպսիկ դարձող Նիկոլը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՏՄ վարչապետների այսօրվա ընդլայնված նիստին մաանակցել է նաեւ Ադրբեջանի վարչապետը։   Քանիցս նշել եմ, որ Հայաստանի դիվանագիտական դիրքերն այնքան են թուլացել, որ անգամ այն միջազգային կառույցներում, որտեղ անդամ ենք միայն մենք, Ադրբեջանը գնալով «տնավորվում» է։ Եվ Ղրղզստանում կայացած նիստը առաջինը չէր։ Ի խայտառակ մեզ բոլորիս՝ Հայաստանը դեռեւս ներկայացնող […]

«Ուղիղ հանդիպումից փախած Նիկոլ Փաշինյանը, փորձում է ինձ հետո խոսել «փախած» դեմքերով»». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ուղիղ հանդիպումից փախած Նիկոլ Փաշինյանը, փորձում է ինձ հետո խոսել «փախած» դեմքերով Օգոստոսի 25-ին, Հանրային եթերում Պետրոս Ղազարյան հրավերով հարցազրույցի հրավիրված Սուրեն Սուրենյանցը հանդիսացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական քվոտայով, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Երևանի քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանի խորհրդականը։ Նա Հանրապետական կուսակցության կայացման գործում ամենանշանակալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի