14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ վկաների բացակայության պատճառով

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի հայտնի գործով հերթական դատական նիստն էր, սակայն վկաների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 7-ը։     Ինչպես նախորդ  դատական նիստերին, այնպես էլ այսօր՝ դահլիճում գտնվող Երրորդ նախագահի համախոհները նրան դիմավորեցին ծափահարություններով։   Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ դատարանը պետք է հարցաքններ գործով վկա Սևան […]

Նիկոլիզմի պասով հակառուսական զառանցանքներն ակտիվացել են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլիզմի պասով հակառուսական զառանցանքներն ակտիվացել են։   Ռուսն իր խաղաղապահներին չբերեր՝ ձեր Նիկոլը Արցախի էն մնացած մասն էլ էր տվել իր «կառուցողական գործընկերոջը»։   Արցախահայության անվտանգության երաշխավորը Նիկոլը չէ , այլ ռուս խաղաղապահները։ Հայ-ռուսական դաշինքն այլընտրանք չունի։ Հայաստանի ադրբեջանացում ու նատոացում չի լինելու»։  

Այ ոչնչություն, ամբոխը դու ես. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այ ոչնչություն, ամբոխը դու ես ու քեզ աղիների գալարների լորձաթաղանթում հյուրընկալած ու ժողովրդի կենսական հյութերը ծծելու շանս տված քո նման անբարո փթիրների ոհմակը»։        

Ամենավտանգավորը՝ բազմակի «օգտագործված» ու այսօր էլ «կամավոր օգտագործվող» քաղաքական «տրանսգենդերներն» են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Ցռան Վերգոներ», ցուցարարների վրա կրակելու փոխարեն, Հայաստանի տարածքը զավթած ադրբեջանական զինուժի վրա կրակեք։   Թե՞ վախենում եք «կառուցողական գործընկերը» զայրանա։ Քիչ մնաց… գնալու է ձեր Նիկոլը իշխանությունից։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ…սրանք՝ առավել եւս։   Բայց ամենավտանգավորը՝ բազմակի «օգտագործված» ու այսօր էլ «կամավոր […]

Լավրով. Փառուխ գյուղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը կկարգավորվի սահմանազատման գործընթացի շրջանակներում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում կքննարկվի նաև Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված խնդրի կարգավորումը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուս զինվորականները դա շարունակում են իրենց առաջնահերթություններից մեկը համարել։ Արդեն կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով… Մենք ունենք ըմբռնում, որ բովանդակային սահմանազատման աշխատանքների շրջանակում, որը սկսվում է, այդ հարցերը անշուշտ կդիտարկվեն և […]

In Memoriam. համալսարանականը՝ Արամ Սիմոնյան

Պրոֆեսոր, ԵՊՀ նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանի հետ պատիվ եմ ունեցել շփվել իմ համալսարանական կյանքի տարբեր փուլերում: Նրա գիտական վաստակի, մանկավարժական և վարչական գործունեության մասին գրվել է և դեռ կգրվի: Ես ցանկանում եմ առանձնացնել նրա հետ իմ շփման երեք ժամանակաշրջան, որոնցից մեկը աշխատանքային էր, մեկը ճգնաժամային, մեկը հետճգնաժամային:   Ինչպես իր կենդանության օրոք, այնպես էլ […]

Ուրախ ենք Թուրքիայի իշխանություններից լսել, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ փակված սահմանը. Արարատ Միրզոյան

Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին,որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս […]

Ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ երեկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։ «Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի