13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց քանի որ ազնիվ չէ, ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ, Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ:   Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո […]

Հանրապետականը երբեք իր պայքարի խրամատը չի լքելու. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հանրապետականը երբեք իր պայքարի խրամատը չի լքելու։   ՀՀԿ-ն շարունակելու է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ՝ իբրև նպատակ, գաղափարախոսություն և կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ: Կենսագրություն, որը գրվում է այնպիսի ականավոր գործիչների անուններով, ինչպիսիք են՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը։   Գործիչներ՝ ովքեր […]

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անկեղծ ապշել էր որոշ փաստերից, որոնք ներկայացրել ենք». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության բողոքի ակցիաների, ցույցերի շարունակականության մասին այսօր էլ կհամոզվեն։   «Իմ բազմաթիվ գործընկերների հետ կարողացել ենք միջազգային կառույցներին ներկայացնել այն խնդիրները, որոնք կան։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ առաջին անգամ էինք հնարավորություն ունենում դրա մասին խոսելու։ Անկեղծ, ապշել էր որոշ փաստերից, […]

«Արցախի անկախության ճանաչման հարցում ես Սերժ Սարգսյանի տեսակետին եմ». Հովիկ Աղազարյան

Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, որի հիմնական թեզն այն էր, որ պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարցից՝ հաջողությամբ լուծվում է։   «Ալիևը վերջին ժամանակներս հայտարարում էր, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և այլն, բայց փաստորեն մենք օր օրի ավելի ականատես ենք լինում […]

Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի ու Արցախի միջև հակասություններ սերմանել, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին իրենք առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ ու, […]

Մեր վրաններն են, կուզենք կփակենք, կուզենք՝ կբացենք, հարցեր կա՞ն. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մեր վրաններն են, կուզենք կփակենք, կուզենք՝ կբացենք, հարցեր կա՞ն…   Հենց սկզբից արձանագրենք ու անցնենք առաջ… Ականջներիդ օղ կանեք, թե ձեր հուշատետրերում կգրեք, իմացեք՝ նիկոլը գնում է, դուք էլ նրա հետ․․․․ Էս հարցը արդեն ընթացքի մեջ հարց է եւ շուտով կապացուցվի․․․․   Հաջորդը՝ վրանով […]

Նիկոլիզմի արբանյակ հաճախորդները ակտիվացել են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նիկոլիզմի արբանյակ հաճախորդները ակտիվացել են։ Ոտքի տակ մի ընկեք։   Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նիկոլն ու իր խունտան հեռացվելու են։   Ձեզ էլ ձեր նիկոլական ու թուրք-սորոսա-նատոական հովանավորները չեն օգնելու։ Ազգային Հայաստան լինելու է։   Վրաններ հանելուց «չշկռվեք», այ «30 արծաթանոցներ»։ Պայքարը ոչ […]

Այս պահին հրապարակում չկան դաշնակցականները, հանրապետականները, «նախկինները», «օդիոզները»։ Ձեզ տեսնեմ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է․   «Իրենց ընդդիմադիր համարող, Նիկոլի ազգակործան քաղաքականությունը չկիսող, բայց «Ֆրանսիայի հրապարակ չեմ գնա, որովհետեւ…» բանաձեւին հետեւողների համար լայնորեն բացվել է հնարավորությունների պատուհան։   Եթե ձեր ձեւակերպումներն ազնիվ են, ապա այս պահին հրապարակում չկան դաշնակցականները, հանրապետականները, «նախկինները», «օդիոզները»։   Ձեզ տեսնեմ»։

«Ես համոզված եմ, որ հաղթելու եմ, ես այս գործով չեմ կարող պարտվել. Սորոսի հիմնադրամը Հայաստանում պետք է փակվի». Տիգրան Աթանեսյան

Հայցադիմումը ներկայացրել ենք մի քանի օր առաջ: Պահանջը հետևյալն է՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպությունը (Բաց հասարակությունների հիմնադրամ։– Գ.Ս.) լուծարել:   Այս մասին «Բաց հասարակությունների հիմնադրամի» դեմ ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:   «Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված