13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Ինչու են խելացի կանայք հաճախ պարտվում սիրո մեջ

Խելացի, գիտակից կանայք հաճախ պարտվում են սիրո խաղերում: Տղամարդիկ նահանջում են չափազանց խելոք կանանց առաջ: Նրանք զրուցում են այդպիսի կանանց հետ, բայց… երբ նրանց կողքով անցնում է գեղեցիկ, զգացական մի աղջիկ, տղամարդիկ գնում են նրա ետևից: Նրանք կանանց մեջ փնտրում են մի քիչ տոն, ուրախություն … Անդրե Մորուա

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր  տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին։ Նկատում է […]

Տեղումների պատճառով 273 մարդ է մահացել /Տեսանյութ/

Նիգերում ռեկորդային տեղումների հետևանքով առնվազն 273 մարդ է մահացել, ավելի քան 700 հազարը տեղահանվել է։ Ագադես քաղաքը, որը գտնվում է Սահարա անապատի Նիգերի հատվածում, որը սովորաբար համարվում է Աֆրիկայի ամենաշոգ և չոր քաղաքներից մեկը, ջրի տակ է հայտնվել: Մարդկանց մեծ մասը մահացել է, քանի որ նրանց տները, որոնք նախատեսված չէին առատ տեղումների համար, իսկ տեղումները […]

Ֆրանսիայի նոր վարչապետը պատրաստվում  է խստացնել ներգաղթի օրենքները /Տեսանյութ/

Պահպանողական Միշել Բարնիեն նշում է, որ կպաշտպանի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական որոշ դիրքորոշումներ և կխստացնի կառավարության դիրքորոշումը ներգաղթի հարցում: Իր առաջադրումից հետո  առաջին հարցազրույցում Բարնյեն ուրբաթ օրը ասաց, որ իր կառավարությունը, որը չունի հստակ մեծամասնություն, կներառի պահպանողականներ, ինչպես նաև Մակրոնի ճամբարի անդամներ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայ գերիները Բաքվում ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` […]

Հայաստանում քայքայված են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները

Հայաստանում քայքայված են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները։ Բացի այդ, մենք կորցրել ենք կարևոր կենսատարածք` Արցախ աշխարհը։ Կորցրել ենք նաև Հայաստանի Հանրապետության տարածքները։   Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կտավ` «Նիկոլը հպարտանում է Հայաստանի պարտություններով»

Կտավ` “Նիկոլը հպարտանում է Հայաստանի պարտություններով” Հ.Գ. Եթե նորմալ երկիր լինեինք Արթուր Ալեքսանյանի ոսկին գոնե չէին խլի մեզնից… Նիկոլի կառավարման տարիներին ո’վ ի’նչ ուզենում տանում է Հայաստանից, այդ թվում նաև սպորտի ոլորտում…   Գագիկ Համբարյանի էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի