11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ

Այս տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։ «Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,– նշվում է հաղորդագրությունում։ Կառույցը հայտնում է` կասկածելի բովանդակությամբ […]

Սրանք իշխանություն չեն, սրանք լրտեսական խումբ են: Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին /Ուղիղ/

Իմ սիրելի հայրենակիցներ, որքան հնարավոր է տարածեք այս ուղերձը❗️❗️❗️ Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քրք Քրքորյան» սրահում, հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները […]

Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ․ փաստաբան

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։ Այս […]

Խաչատրյանների ընտանիքում գալիք տոները նշելու սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի հատված ստանալը /Տեսանյութ/

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են: Խաչատրյանների ընտանիքը հուսահատության մեջ է, գալիք տոները նշելու համար սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի […]

Պետություն քանդելու նուրբ արվեստը

Անցնող տարին, ինչպես և 2018 թ.-ից վեր անցնող բոլոր տարիներն ու հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից ու կապիտուլացվելուց ի վեր անցած բոլոր տարիները նշանավորվեցին մեկ բանով` Հայաստանի շարունակաբար անդունդը գլորվելով: Եվ եթե մինչ պատերազմը շատ ապազգային քայլեր կատարվում էին ավելի քողարկված, ապա պատերազմից և կապիտուլյացիայից հետո դրանք կորցրեցին իրենց երբեմնի սքողվածությունը, ավելին` դադարեցրեցին զարմացնել որևէ մեկին. […]

Ինձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։ «Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։ Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։ Իսկ հիմա ցանկանում եմ […]

Պուտինը մատանի է նվիրել Փաշինյանին /Տեսանյութ/

Ամանորի շնորհավորանքներով և «Ռուսաստան» ու «2023» գրություններով 9 մատանի է պատրաստվել հատուկ գագաթնաժողովի համար, հայտնում է «Пул Первого» թելեգրամ-ալիքը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթնաժողովում ելույթ է ունեցել այդ մատանին մատին։

Ադրբեջանին Ջերմուկով կամ Մեղրիով միջանցք տալով՝ Հայաստանը կբաժանվի երկու մասի. Ռուբեն Գալիչյան. քարտեզագիր /Տեսանյութ/

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու դրան Հայաստանի և Արցախի արձագանքն ապացույցն է, որ մենք մշտապես ուշացած ենք արձագանքում փաստերին՝ նախապես գործողություններ չնախաձեռնելով դրանք կանխելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ադբրբեջանական քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը՝ […]

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։ Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի