31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. Ո՞րն է կառավարության լռության պատճառը. 168 Ժամ

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր […]

Որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել. Հրապարակ

Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։ Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության […]

Ինչպես են դիմավորելու Պուտինին. Հրապարակ

Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի […]

Փաշինյանն ու թիմը մոլորեցնում եւ խաբում ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

2022 թվականի հուլիսի 12-ին կառավարության կողմից հայտարարություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել է Հայաստանում նոր «ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին վերաբերող հարցեր»։ Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր նշել, որ կառավարությունը 2026-2027-ին նախատեսում է նոր ատոմակայան կառուցել։ «Դա նշանակում է, որ մինչեւ 2036 թվականը […]

Ինչպես են ԿԸՀ նախագահի 2 որդիները ազատվել բանակից: Փաշինյանը աչք է փակում. Ժողովուրդ

Թերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունից […]

Իշխանությունները «վառված» են «Իշխանություն-2» ֆիլմից. կգնա՞ն դատարան. Փաստ

Թերթի ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունները ծայրահեղ «վառված» են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմից: Պրեմիերայից հետո նրանք նախ փորձեցին դժգոհության իմիտացիա ստեղծել և կառավարության շենքի մոտ իբր «ինքնաբուխ» բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոչ միայն ձախողվեցին, այլև ծաղրուծանակի ենթարկվեցին, քանի որ հավաքին մասնակցողների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չէր հասնում: Թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ֆիլմի դեմ պայքարել՝ […]

Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]

«Գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակակից աշխարհում, մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»: Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն: Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «…ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար […]

Հրապարակվել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից ևս 51–ի անունները

Մենք արդեն տեղեկեկացրել էինք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը։ Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։ Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային – 29 նոյեմբերի 2002 – 13 սեպտեմբերի 2022 Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային – 23 հուլիսի […]

Արմենի հարազատներն ու երեխեքը հպարտ են ,որ Արմենն իրենց ծնողն է ու հարազատը. Շարմազանովը՝ Արմեն Աշոտյանի մասին

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է Կապիտուլյանտներ,Արմենը ձեր նման Արցախի սիրտ Շուշի չի հանձնել,թուրքերին դրական չի համարել,ադրբեջանցու ձեռ առնելու առարկա չի դարձել։ Արմեն Աշոտյանը Հայաատանի ու Արցախի շահն է պաշտպանել Մոսկվայից մինչեւ Բրյուսել ,Վաշինգտոնից մինչեւ Պեկին։ Արմենի հարազատներն ու երեխեքը հպարտ են ,որ Արմենն իրենց ծնողն է ու հարազատը։ Արմենը չի «կզել» թուրքի առաջ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի