30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Երանի այն օրը, երբ նորից կվերականգնենք մեր տան պատիվն ու էլ այսպես անպատիվ, անապագա Ամանորի չենք պատրաստվի…..». Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Եռաբլուրից տուն եմ գալիս…. քաղաքում փակ փողոցներ, ինչ-որ նախատոնական պատրաստություններ….տոնածառ….. Գուցե բնական է. կյանքը շարունակվում է, և գուցե այսքան վիրավորական չլիներ, եթե միայն չիմանայինք, որ նրանք, ովքեր այսօր երկիրը նախապատրաստում են շքեղ Ամանորի, գիտեին, թե քանի հազար կյանքի գնով են «ազատվելու» Արցախից…. և նրանց համար այդքան մեկ […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Լելե Թեփե» օպերացիայի առեղծվածը. 168 Ժամ

News.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հերթական անգամ նշել է, որ ինքը Քյանդ-Հորադիզ օպերացիայի հետ առնչություն ունի, և, որ մամուլից հայտնի, այսպես ասած, «Լելե Թեփե» անվանումը ստացած գործողության հետ ինքը որևէ կապ չունի: Գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել. դա Արցախի միավորի տակ չի […]

Ով է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում. Ժողովուրդ

Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի: Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների […]

Ինչ որոշում կկայացնի ՀԱՊԿ-ը այսօր Հայաստանի մասով. Հրապարակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ սեպտեմբերի 13-ին ռազմական եւ այլ աջակցություն չի ցուցաբերել։ Զուգահեռ՝ արեւմտամետի քողի տակ ծվարած իշխանության հաճախորդներն են հայտարարություններ անում հակապուտինյան ցույցերի […]

ԱԱԾ-ն սկսում է. զանգվածային գաղտնալսումներ, ստուգումներ. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման […]

25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար. Հրապարակ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։ Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- […]

«Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր.․․»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծաղրածուներն ամեն օր տարբեր ներկայացումներ են տալիս՝ թռվռում, ծամածռվում, գոռում ու գոչում խաղաղությունից, տնտեսության աճից, իսկ մինչ այդ ՊՆ-ն ամեն լուսաբաց գուժում է ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերը գնդակոծելու ու մասին… Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր. մի կողմից մահ, մյուս կողմից՝ ծաղրածուներ…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի