Ի՞նչ է դավաճանությունը – Խորհուրդ քահանայից /Տեսանյութ/
ՀԱՊԿ երեկվա նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ես ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ ու դրական քննարկում ու այդ երկու փաստաթղթերը ուղարկվել են լրամշակման, հույս ունեմ, որ կկարողանանք լրամշակել ու գալ ընդհանուր հայտարարի», – […]
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջով, որպեսզի պատասխանատվության ենթարկեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողների ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ այդ օրը չնայած զոհված հերոսների ծնողների դիմադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նրանց բռնի ուժով «Եռաբլուր»-ից հեռացնելով՝ հասավ զավակների շիրիմներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է […]
Երևանում կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի այս նիստերը խորհրդանշական էին նրանով, որ մի կողմից Հայաստանը նախագահում է կազմակերպությունում, մյուս կողմից էլ օրակարգում էր Երևանին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։ Այսպիսի իրադարձություններ տեղի […]
Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին […]
Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: Պաշտոնական վարկածով նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: […]
Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պուտինի՝ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ՝ 2019-ին, բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Փաշինյանն անձամբ չէր գնացել օդանավակայան՝ դիմավորելու: Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից եւ հայտարարում, թե նախկինների […]
Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է […]
























