Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցեց ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ Ելույթ ունենալով քննարկմանը` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: […]





































