06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի թշնամին ԻՊ-ն է, ոչ թե Ասադը․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի թշնամին «Իսլամական պետություն» խմբավորումն է, եւ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է Reuters-ը։ «Սիրիայում մենք փնտրում ենք խնդրի քաղաքական լուծումը, որը Բաշար Ասադի մեջ չէ, այլ Սիրիայում մեր թշնամու՝ ԻՊ-ի»,- ասել է Օլանդը։

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում, 18-ին Սյունիքում սպասվում են տեղումներ: 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-4 աստիճանով, 19-21-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում նոյեմբերի 17-ին հնարավոր […]

Որոշ ճանապարհներին ձյուն է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի […]

Նախկին ոստիկանապետերը կզոհաբերվե՞ն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց «Ֆինանսական բուրգի»՝ Արթուր Անդրեասյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով  զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում: 2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ […]

Հերթական ողբերգությունը Ֆրանսիայում․ 13-ամյա դեռահասը սպանել է հասակակցին

Ֆրանսիայում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել։ Էժենհեյմ քաղաքում 13-ամյա դպրոցականը հոր զենքը վերցրել է եւ դպրոցական ավտոբուսում հանել է այն պայուսակից, ցույց տվել ընկերներին։ Տղան, սակայն, պատահաբար կրակել է, ինչի արդյունքում 12-ամյա աշակերտ է մահացել, հայտնում է НТВ.Ru-ն։ Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանները։

Նոր խաղ հայերի կողմից՝ Dronify

Վեբ և մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ զբաղվող Ալտակոդ ընկերությունը ներկայացրեց իր նոր մոբայլ խաղը՝ Dronify-ը: Այս խաղը ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ է: Խաղի առաքելությունն է փրկել մոլորակները թշնամիներից «դրոնների» օգնությամբ՝ բռնելով և ոչնչացնելով դրանք: Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և կարգավորի ու դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ, այնպես, որ դառնա ավելի […]

Սուպերմարկետները միլիոնները թաքցնելու նոր տեխնոլոգիա են գտել. Հրապարակ

Երևանում գործող սուպեր- մարկետները, մեզ հասած տեղեկություններով, հե­տաքրքիր տեխնոլոգիա են կիրա­ռում հարկերից խուսափելու հար­ցում: Հարկային մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը պատմեց, որ սուպերմարկետներում, թեև գնորդներին պարտաճանաչ կերպով տրամադրում են ՀԴՄ կտրոն, բայց դրանք չեն արտացոլվում վճար­ված հարկերում: Մասնավորապես, սուպերմարկետներում իրակա­նացված առևտուրը հարկայինին միլիոնների հասնող ապրանքի հետվերադարձ են ձեւակերպում կամ Էլ ներկայացնում են որպես աշխատողի կողմից […]

Միայն հայհոյանքներ, ցեխ, կեղտ, թույն

Ինչ ուզում եք ասեք, բայց խորհրդային, կոմունիստական իշխանությունները կարողանում էին սերունդների համար կերտել հերոսներ, փոխանցել սերնդե-սերունդ, հերոսացնել, երբեք չքննադատել կամ նսեմացնել, նրանց դարձնել դաստիարակության, ընդօրինակման, նմանվելու իդեալական կերպարներ: Եթե Չապաև էր պետք` գյուղացի, անկիրթ, անգրագետ, որը պետք է հերոսանար և հերոսաբար զոհվեր … Ուրեմն պետք էր ստեղծել այդ կերպարը … Սերգեյ Լազոն պետք է այրվեր […]

Ոչ մի լավ բան վարորդների համար. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «ճանապարհային երթեևեկության անվտանգու­թյան ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաների տեխզննման անցկացումը առաջարկվում  էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվե­արկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատ­գամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Բաբուխանյանը: Քվեարկությունից  առաջ  ՕԵԿ պատգամավոր Հ. Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, […]

Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի կոչմանը

Հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի տիտղոսին։ Ինչպես տեղեկացնում է երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նա այդ կոչմանն արժանացել է նոյեմբերի 16-ին Բելգիայում` Բրյուսելի Egmont Palace-ում: Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային,ասել է, որ Բելգիան «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»: Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի